Ամերիկյան ոստիկանությունը մանկապարտեզում 4-ամյա աղջկա մոտից առգրավել է հերոինով լեցուն պայուսակը: Այդ մասին գրում է « NEWSru »-ն:
Աղջիկը, ինչպես նշում է աղբյուրը, սկսել է հասակակիցներին բաժանել հերոինի փաթեթները, որոնք թվով 249-ն էին: Երեխան, ընդ որում, կարծել է, թե ընկերներին կոնֆետ է հյուրասիրում:
Թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով ձերբակալել են հերոինի փաթեթները մյուս երեխաներին բաժանող աղջկա մորը: 30-ամյա Էշլի Թալին ոստիկանությունիցազատ են արձակել 6000 դոլար գրավի դիմաց: Նախնական տվյալների համաձայն՝ Էշլի Թալը հերոինով պայուսակը տվել է աղջկան այն բանից հետո, երբ շունը գիշերը վնասել է աղջկա մեջքը:
Մի քանի երեխայի ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց՝ կասկածելով թմրանյութերի օգտագործման մեջ: Ավելի ուշ նրանց դուրս են գրել:



























