Բրիտանցիգրող Ագաթա Քրիստիի ոսկերչական զարդերը, որոնք պատահմամբ գտել էր նրա երկրպաուհին, Լոնդոնի աճուրդում վաճառվել են 49 հազար ֆունտով (79 հազար դոլար), գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչ Bonhams առեւտրի տունը։
Կրծքազարդը եւ ադամանդե երեք քարով մատանին մեկնարկային գինը եռակի գերազանցող գնով են վաճառվել։
Զարդերը 2006թ. գտել էր նրա երկրպագուհի Ջենիֆեր Գրանտը՝ Դեւոնում Քրիստիի գույքի վաճառքի ժամանակ գնած սնդուկում։ Սնդուկը փակ վիճակում մնացել էր մոտ 4 տարի, քանի որ կինը բանալի չուներ։ Որոշելով կոտրել այն՝ Գրանտն այնտեղ ոսկեդրամներով քսակ, կրծքազարդ եւ Քրիստիի մոր մատանին էր գտել, որի մասին գրողը հիշատակում է իր ինքնակենսագրականում։





























