Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունն առաջարկել է սակագներ սահմանել հայտնի ինտերնետը ծառայությունների հասանելիության համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ծառայության տրանսպորտի եւ կապի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ելենա Զաեւային:

Ըստ աղբյուրի, ծառայությունն արդեն ՌԴ կառավարություն է ուղարկել զեկույց, որտեղ առաջարկում է փոփոխություններ մտցնել «Կապի մասին» օրենքում: Այդ փոփոխությունները կվերաբերեն մասնավորապես տեսանյութ դիտելու հնրավորություն ունեցող ծառայություններին:

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը նախատեսում է ինտերնետը-ծառայությունները համարել որպես համացանցի հասանելիությունից տարբերվող ռեսուրսներ, դրանով օպերատորները կկարողանան հատուկ սակագներ մտցնել բարձր թրաֆիկ պահանջող ալիքների վրա:

Աղբյուրը նշում է, որ շուկայի ներկայացուցիչները համարում են, որ նման նախաձեռնությունը աջակցություն չի տանա օգտատերերի կողմից: Մարդիկ չեն վճարի առանձին ծառայությունների հասանելիության համար: