Ամերիկյան հսկա Disney-ը ռեկորդային՝ 31.9 մլն ֆունտ սթեռլինգի չափով հարկային սուբսիդիա է ստացել Մեծ Բրիտանիայում «Վրիժառուները» ֆիլմի նոր մասի նկարահանումների համար:

Gazeta.ru-ի տեղեկություններով՝ սա ամենախոշոր գումարն է, որ 2007 թվականից ի վեր տրամադրվում է Film Tax Credit-ի շրջանակում: Այս համակարգն ավելի քան 20 մլն ֆունտ բյուջե ունեցող ֆիլմերի հեղինակներին թույլ է տալիս ծախսերի մինչեւ 20%-ի վերադարձ պահանջել:

Ընդամենը չորս ամսվա ընթացքում Disney-ը «Վրիժառուները 2» ֆիլմի համար 155 մլն ֆունտ է ծախսել:

2007-2013 թվականներին Թագավորական հարկա-մաքսային ծառայությունը միջինը 4.6 մլն ֆունտի չափով գումար է հետ վերադարձրել: