«Apple» ընկերությունը թվով 5-րդն է դարձել համակարգիչների արտադրողների թվում 2014թ.-ի երրորդ եռամսյակի արդյուքներով: Այդ մասին գրում է « NewHub » լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «IDC» վերլուծական ընկերության հաշվետվությունը:
2014թ.-ի երրորդ եռամսյակում համակարգիչների ընդհանուր ծավալը կազմել է 78.5 միլիոն, ինչը 1.7 տոկոսով ավելի քիչ է անցյալ տարվա ցուցանիշից: Մատակարարումների աննշան կրճատման ֆոնի վրա, ինչպես նշում է աղբյուրը, հինգ խոշորագույն մատակարարների շարքում փոփոխություն է տեղի ունեցել՝ ընդգրկվել է « Apple »-ը՝ դուրս մղելով «Asus»-ին: «Apple» ընկերությունը մատակարարել է մոտ 5 մլն համակարգիչ, ինչը մեկ տարի առաջվա ցուցանիշի համեմատ 9 տոկոսով ավելի է:
Խոշորագույնների հնգյակում առաջին տեղում է «Lenovo»-ն՝ շուկայում 20 տոկոս մասնաբաժինով: Երկորդ տեղում է «HP»-ն՝ 18.8 տոկոսով: Երրորդում է «Dell»-ը: «Acer»-ն ապահովել է ամենամեծ աճը՝ եւ 11.4 տոկոսով հնգյակում է հայտնվել:




























