Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Պատրիկ Մոդիանոն, որին Շվեդական ակադեմիան անվանել է մեր ժամանակների Մարսել Պրուստ: Այդ մասին հաղորդում է «Վեստին»:
«Նրա արվետսում հիացնում է այն, որ նրա գրքերն այսպես, թե այնպես միմյանց հետ առնչվում են: Մեկը մյուսի արձագանքն է, ինչն էլ նրա արվեստն ինքնատիպ է դարձնում: Նա մեր ժամանակների Մարսել Պրուստն է»,- աղբյուրը մեջբերում է Շվեդական ակադեմիայի ուղեկից նամակը:
Աղբյուրը հաղորդում է, որ Մոդիանոյի գրքերում շատ է խոսվում նրանց մասին, որոնց հաջողվում է թանվել առանց փաստաթղթերի եւ ուրիշների անունների ներքո. Բացի այդ, նա ուշադրություն է դարձնում շրջափակման թեմային: Մոդիանոյի առաջին վեպը՝ «Աստղի հրապարակը», հրապարակվել է 1968թ.-ին եւ անմիջապես հռչակ բերել հեղինակին:
Մոդիանոն ծնվել է 1945թ.-ին Ֆրանսիայի արեւմուտքում: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններն ինքնակենսագրական են եւ պատմում են Ֆրանսիայի շրջափակման մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Ինքը Մոդիանոն այդ ժամանակներն անվանում է «մութ ու ամոթալի դարաշրջան» եւ նշում է, որ իր գլխավոր հերոսը ժամանակն է:




























