Twitter-ի նորությունների ծառայության առաջին ղեկավար Վիվիան Շիլլերը հոկտեմբերի 9-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ ընկերությունում մեկ տարի աշխատելուց հետո, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Շիլլերին, որն այդ մասին հայտարարել է Twitter-ի իր էջում:
Ըստ աղբյուրի՝ Շիլլերը գրել է, որ իր հեռանալը ընկերության փոխնախագահ Քեթի Սթենթոնի կատարած վերակազմավորման հետեւանք է:
Twitter-ում Շիլլերն աշխատում էր սոցիալական ցանցերի եւ լրատվական գործակալությունների միջեւ գործընկերային հարաբերություններ կառուցելու ուղղությամբ: Twitter-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Վիվիան Շիլլերին կփոխարինի Ադամ Շարփը, որը համակարգելու է ոչ միայն լրատվական ծառայությունների, այլեւ պետական կառույցների հետ գործընկերությունը:




























