Մալազիական ավիաուղիների օդանավի ուղեւորներից մեկը, որը Դոնբասում վթարի էր ենթարկվել, հայտնաբերվել է թթվածնի դիմակով: Այդ մասին գրում է «ՌԲԿ»-ն՝ մեջբերելով Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմերմանսին:

Նախարարի ենթադրության համաձայն՝ ուղեւորը ժամանակ է ունեցել, որպեսզի դիմակը հագնի: «Մենք չենք կարող բացառել նման հնարավորությունը»,- աղբյուրը մեջբերում է  նախարարի խոսքերը: Սա նշանակում է, որ նվազագույն դեպքում, ուղեւորներից մեկը վթարից հետո ողջ է մնացել:

Հիշեցնենք, որ Հնդկական օվկիանոսում հոկտեմբերի 6-ին վերսկսել են «Malaysia Airlines»- ի անհետացած «Boeing 777»-ի որոնումները:

Կուալա-Լումպուրից Պեկին մեկնող «Boeing 777»-ն անհետացել էր ռադարներից մարտի 8-ի գիշերը: Օդանավում գտնվել է 239 ուղեւոր: Ոչ ինքնաթիռը, ոչ մնացորդները մինչեւ այժմ չեն հայտնաբերվել: