Չիկագոյի մետրոյի կայարաններից մեկում տղամարդը մարտական հրացանից կրակ է բացել, գրում է «Ռոսբալտը»:
Աղբյուրի տվյալներով՝ չարագործը անսպասելիորեն կրակ է բացել մոտեցող գնացքի ուղղությամբ: Վախեցած ուղեւորները հրաժարվում էին լքել վագոնները: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ինչպես նշում է գործակալությունը, հրաձիգը միջադեպից հետո անհետացել է, սակայն շուտով ձերբակալվել ոստիկանության աշխատակիցների կողմից:



























