Sony ընկերությունը հոկտեմբերին ծրագրում է վաճառքի հանել իր Xperia Z3v սմարթֆոնը, որը թույլ կտա խաղալ PlayStation 4-ի հավալվածի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հավելվածի միջոցով օգտատերը իր սմարթֆոնի էկրանին բարձրորակ պատկեր կստանա՝ շնորհիվ պատկերի հոսքային հեռարձակման տեխնոգիաների:
Սմարթֆոնը կարելի է օգտագործել՝ որպես շարժական խաղային վահանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2012 ճապոնական ընկերությունը հայտարարել էր Gaikai տեխնոլոգիայի ստեղծման մասին, որը թույլ կտար ոչ այնքան հզոր համակարգիչների օգտատերերին վայելել բարձրտեխնոլոգիական խաղեր:
Xperia Z3vնոր սմարթֆոնը ամերիկացի գնորդների համար հասանելի կլինի հոկտեմբերի 23-ից:




























