Սմարթֆոնների առաջատար արտադրողները բարձրացրել են իրենց սարքավորումների օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը, հաղորդում է «Kazanfirst»-ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Նման գործողության «Apple» եւ «Google» ընկերությունները որոշել են դիմել, նշում է աղբյուրը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բացահայտեց ամերիկյան հատուկ ծառայությունների անօրինական գործողությունների մասին տեղեկությունը:
Ինչպես նշում է պարբերականը, արեւմտյան լրատվամիջոցներն արգելափակման նոր միջոցներն անվանել են «Սնոուդենի կողպեքներ»:
«Apple iOS 8»-ի համար օպերացիոն նոր համակարգի լույս ընծայումից հետո ընկերությունը հայտարարեց, որ այսուհետ անձնական տվյալների պաշտպանությունն ավելի արդյունավետ կլինի: Դրանք կգաղտնավորեն, մուտք կունենա միայն նա, ով հատուկ գաղտնաբառը կիմանա:




























