Բրիտանական Դեւենթրի քաղաքում շունը կրծել է վեց ամսական աղջկան: Ըստ «Daily Mail»-ի, ստացած վնասվածքներից փոքրիկը հիվանդանոցում մահացել է:

Երեխայի տատիկը փորձել է աղջկան պոկել կենդանու երախից եւ նույնպես վիրավորվել է: Ավելի ուշ պարզվել է, որ երեխայի վրա հարձակված շունն ամերիկյան պիտբուլտերիեր է եղել: Այս ցեղը Մեծ Բրիտանիայում արգելված է 1991 թվականից, «Վտանգավոր շների մասին ակտով»: Կենդանուն ոչնչացրել են:

Աղբյուրի համաձայն՝ շան տերը, ամենայն հավանականությամբ, հենց փոքրիկի տատիկն է եղել: Աղջկա մահվան հանգամանքների հետաքննությունը կսկսվի հաջորդ շաբաթ: