Երիտասադր տեխասցին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ սեփական մորը գազանաբար սպանելու, ապա բռնաբարելու համար: Այս մասին գրում է newsru.com-ը՝ վկայակոչելով The New York Daily News-ը:
Գործի նյութերի համաձայն՝ դատապարտվածի մայրը՝ Քիմբերլի Հիլը, սպանվել է մարտի 26-ին Կորպուս-Քրիսթի քաղաքի իր բնակարանում: Սկզբում Քեւինը մետայա լարով խեղդել է կնոջը, հետո 20 անգամ մուրճով հարվածել է մեջքին: Այնուհետեւ Քեւինը սեռական կապի մեջ է մտել մահացած մոր հետ: «Ես քնեցի դիակի հետ եւ կորցրի կուսությունս»,-ոստիկաններին ասել է երիտասարդը:
Նա նաեւ խոստովանել է, որ տարված է եղել ինցեստի գաղափարով, երազել է սեքսով զբաղվել մոր կամ քրոջ հետ:
Քննիչների տվյալներով՝ Քեւինը պատրաստվում էր սպանել նաեւ քրոջը՝ Դեզիրե Հիլին, սակայն այդ պահին աղջիկը տանը չի եղել: Կորցնելով համբերությունը, Դեւիսը դեպքի վայրից հեծանիվով դիմել է փախուստի: Հաջորդ օրը նա զանգահարել է 911 ծառայություն եւ խոստովանել, որ սպանություն է գործել:




























