«Sony» ընկերությունը Ռուսաստանում գովազդել է աշխարհում ամենափոքր ու թեթեւ թվային նվագարկիչը, որը «High Resolution Audio» ձեւաչափի աուդիոֆայլեր է նվագարկում: Այդ մասին գրում է «Lenta.ru»-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նվագարկիչը խաղարկում է սովորական МР3 ֆայլեր, ինչպես նաեւ բարձր որակի աուդիոֆայլեր: Օգտատերերի համար սա նշանակում է «High Resolution Audio» ձեւաչափի ֆայլերի ծավալի աճ 15 անգամ:
Նոր «NWZ-A15» նվագարկիչն ալյումինե կորպուս ունի, այն կարող է մինչեւ 30 ժամ «High Resolution Audio» ձեւաչափի երաժշտություն նվագարկել: Այն 16 ԳԲ հիշողություն ունի, կարող է ընդլայնվել 128 գիգաբայթ ծավալով «microSD» քարտով: Գաջեթի չափերն են 109, 44 եւ 8.7 մմ, քաշը կազմում է 66 գրամ:
Նվագարկիչը, նշում է աղբյուրը,վաճառքում կլինի հոկտեմբերի 16-ին: A15 մոդելի արժեքը կազմում է 8000 ռուբլի, իսկ А17-ինը՝ 12 հազար ռուբլի:




























