Գվինեայում նավաբեկության հետեւանքով զոհվել է ինը մարդ, եւս 30-ը համարվում են անհետ կորած: «Ռեյթեր» գործակալությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ մայրաքաղաք Կոնակրիից 100 կմ հեռավորության վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նավում եղել է 70 ուղեւոր, որոնցից 18-ին հաջողվել է փրկվել: Ներկայումս դեպքի վայրում իրականացվում են փրկարար աշխատանքներ:
Ըստ նախնական տվյալի՝ նավը խորտակվել է գերծբեռնվածության պատճառով:




























