Չինաստանի հյուսիս-արեւմտյան Շենսի նահանգի Յանյան քաղաքում սողանքի հետեւանքով զոհվել է առնվազն 19 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: 

Փլուզումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ արագընթաց մայրուղու շինարարության հատվածում՝ ավերելով բանվորների ութ ժամանակավոր կացարան:  Դեպքի վայրում զոհվել է ինը մարդ, 10 տուժած էլ մահացել են հիվանդանոցում:

Տեղի իշխանությունները շինարարության շրջանում  երկրաբանական ուսումնասիրություններ են անցկացնում՝  բնական նոր տարերային աղետները կանխելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: