Մեքսիկայի Միչոական նահանգի իշխանությունները ուրբաթ հայտնել են «Տրամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի առաջնորդից անշարժ գույքի միանգամից 11 օբյեկտ բռնագրավելու մասին։

Տուտա մականունով հայտնի Սերվանդո Գոմես Մարտինեսի տները Տումբիսկատիո քաղաքում են գտնվում։ Գլխավոր դատախազության տվյալով՝ բռնագրավման գործողությունը հնարավոր է դարձել հատուկ ծառայությունների տեւական գործողության շնորհիվ։

Սեպտեմբերի վերջին Տուտայի հյուրանոցը, բենզալցակայանը եւ պահեստը եւս բռնագրավել էին։ Ընդ որում՝ հյուրանոցը կարտելի անդամների հանգստի համար էր օգտագործվում, հենց այնտեղ էլ մի անգամ Գոմեսը հարցազրույց էր տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Տրամպլիերների օրդենի ասպետներ» կարտելը ստեղծվել է 2011թ. սկզբին։