Վոնգֆոնգ» գերհզոր թայֆունը մոտենում է Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնին, աղետից արդեն տուժել է 12 մարդ, փոխանցում է «Ֆրանս Փրեսս»-ը։
Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը թայֆունի գնահատականը «չափազանց ուժգին» աստիճանից իջեցրել է «ուժգին»-ի, բայց խոստովանում է, որ «Վոնգֆոնգը» դեռեւս զգալի վտանգ է ներկայացնում եւ քամիներ է բերում, որոնց պառթկումները գերազանցում են 230 կմ/ժամը։
Ըստ օդերեւութաբանների՝ ժ. 12.00-ին թայֆունը Օկինավա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնից 200 կմ հարավ-արեւելք էր գտնվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Տասից ավելի տուժածներից մեկը՝ տեղի բնակիչներից, կորցրել է մատը, որը մնացել է ուժեղ քամուց հանկարծակի փակված դռան տակ։




























