Ինդոնեզիայում ոստիկանները71,5 կգ մեթամֆետամին են առգրավել՝ շուրջ 11,7 միլիոն դոլարի ընդհանուր արժեքով, գրում է Jakarta Globe-ը։

Հաղորդվում է, որ չորս մարդ կալանավորվել է, այդ թվում՝ ՉԺՀ երկու քաղաքացի եւ Հոնկոնգի մեկ քաղաքացի, փոխանցում է Gazeta.ru-ն։  

Ազգային ոստիկանության պետը նշել է, որ այդ «ապշեցուցիչ» ծավալով թմրանյութը նախատեսված էր Ջակարտայում, Պալեմբանգեյում եւ այլ խոշոր քաղաքներում տարածելու համար։

Կասկածյալներին մահապատիժ է սպառնում մաքսանենգության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում։