Ջրհեղեղների եւ անձրեւների պատճառով Ջենովայում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Այդ մասին հայտարարել է քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:
«Իրավիճակը նախկինի պես արտակարգ է, եւ մոտակա երկու օրերի կանխատեսումները լավատեսական չեն», - հայտարարել է Գաբրիելին:
Վերջին օրերի ընթացքում տեղատարափ անձրեւները իտալական նավահանգստային քաղաքում հանգեցրել են տեղի գետերի հեղեղումներին: Արդյունքում Գենուայի մեծ մասը հայտնվել է ջրի տակ: Մեկ մարդ զոհվել է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Աղետի հետեւանքով մոտ երկու հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մոտավոր վնասը գնահատվում է 100 մլն եվրո:





























