Այն ժամանակ, երբ իրավիճակը Սիրիայում վատթարանում է, հատկապես Հալեպի շրջանում, հայկական դպրոցները երկրում բախվում են ֆինանսական լուրջ ճգնաժամի հետ: Այդ մասին գրում է ամերիկահայկական «Asbarez» թերթը:

Իրավիճակը կարգավորելուն մասամբ օգնելու համար Սիրիահայերի օգնության հիմնադրամն իր վրա պատասխանատվություն է վերցրել Քալիֆորնիա նահանգի հայկական դպրոցներում դրամահավաք կազմակերպել: «Իմ դպրոցից ձեր դպրոցին» կարգախոսի ներքո՝ ադմինիստրացիան, ուսուցիչներն ու ծնողները, մի շարք ուսանողական ակումբների հետ մեկտեղ, կկազմակերպեն տարբեր միջոցառումներ, որպեսզի Սիրիայի հայկական դպրոցների օգնության համար անհրաժեշտ գումար հավաքեն: