Նվազագույնը 11 մարդ զոհվել, 16-ը վնասվածք են ստացել հզոր պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել Բաղդադի հյուսիսում գտնվող էթ-Թարմիա շրջանում: Այդ մասին հաղորդել է «Sky News Arabia» հեռուստաալիքը:
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն շուկայի հրապարակում, որտեղ հանգստյան օրը հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ էին եկել: Բոլոր տուժողներին հասցրել են հիվանդանոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անցյալ հինգշաբթի ահաբեկչության զոհ էր դարձել մոտ 12 մարդ՝ դարձյալ մայրաքաղաքի հյուսիսային հատվածում, տասնյակները վիրավորվել են:
Իրաքում չդադարող բռնության հետեւանքով սեպտեմբերիին 1,1 հազար մարդ է զոհվել, եւս 1,946-ը վնասվածք են ստացել: ՄԱԿ-ի առաքելությունը համապատասխան հայտարարություն է տարածել Իրաքին աջակցելու վերաբերյալ(ԻԱՄԱԿԱ): ԻԱՄԱԿԱ տվյալբերի համաձայն՝ ամենից վատ իրավիճակն անվտանգության ոլորտում տիրում է Բաղդադում: Այնտեղ զոհվել է 352 իրաքցի, 983-ը տուժել են: Այնուհետ Սալահ-էդ-Դին նահանգն է, որտեղ բռնության զոհ է դարձել 298 մարդ, 383-ը վնասվածք են ստացել:





























