Սերբիայում Sky Lider 600 սպորտային ոչ մեծ օդանավ է կործանվել, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Օդանավն ընկել է այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Նովի Սադ քաղաքին հարակից Բակչի-Յարաք գյուղի մոտ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՆՅՈՒԳ» գործակալությունը, օդանավն ընկել է եգիպտացորեն դաշտում: Աղետի պատճառները դեռ հայտնի չեն: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























