Ճապոնիայում «Վոնգֆոնգ» թայֆունի հետեւանքով մոտ 150 հազար մարդու կտարհանեն: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի տվյալներով՝ Ճապոնիայում թայֆունի հետեւանքով տուժել է 28 մարդ, մոտ 50 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության:
Երկրի օդերեւութաբանական վարչությունը «Վոնգֆոնգը» չափերով ամենախոշոր ու շատ հզոր թայֆուն է ճանաչել:
Հոկտեմբերի 13-ին, նշում է աղբյուրը, թայֆունի ազդեցության ներքո կհայտնվի ճապոնայան Հոնսյու կղզու հարավ-աեւմտյան հատվածը, հոկտեմբերի 14-ին՝ կենտրոնն ու հյուսիս-արեւելքը, այդ թվում նաեւ Տոկիոն: Թայֆունին ուղեկցում են ուժեղ քամիներն ու հորդաեատ անձրեւները:
Հիշեցնենք, որ «Վոնգֆոնգ» գերհզոր թայֆունը մոտեցել է Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնին հոկտեմբերի 11-ին:



























