«Աստղային պատերազմների» հեղինակ Ջորջ Լուկասը Չիկագոյում նոր թանգարան կկառուցի: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով թանգարանի պաշտոնական կայքը:

Նոր թանգարանի կառուցումը, ըստ աղբյուրի, Լուկասին 700 միլիոնից մինչեւ 1 մլրդ դոլար կարժենա:

Թանգարանային ֆոնդի հիմքը կազմելու են առարկաներ ռեժիսոր Ջորջ Լուկասի անձնական հավաքածուից: Դրանք ոչ միայն «Աստղային պատերազմների» նկարահանումներից կոստյումներ եւ այլ իրեր են, այլեւ Նորման Ռոքվելի, ՄԱքսֆիլդ Փերիշի եւ ամերիկյան հայտնի այլ նկարիչների եւ իլյուստրատորների աշխատանքներ: Ընդհանուր առմամբ հավաքածուում ավելի քան 500 հազար ցուցանմուշ կա:

Ջորջ Լուկասը հայտնի է որպես «Աստղային պատերազմներ» գիտա-ֆանտաստիկ ժապավենի հեղինակ: Նա աշխարհի ամենահարուստ ռեժիսորներից է՝ 3.9 մլրդ դոլար կապիտալով: