Հնդկաստանի արեւելյան ափերին վրա է հասել հզոր «Հադհադ» ցիկլոնը: Այդ մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարերային աղետի հարվածի հետեւանքով, հստակեցնում է աղբյուրը, Անդհրա-Պրադեշ նահանգում երկու մարդ է զոհվել: Հարյուրավոր ծառեր արմատախիլ են եղել, պոկվել են էլեկտրահաղորդման լարերը Անդհրա-Պրադեշ եւ Օրիսա նահանգներում: Այս նահանգմերից տարհանել են 350 հազար մարդու: Բաց են օգնության ցուցաբերան հարյուրավոր կենտրոններ, փրկարարական ծառայությունների աշխատակիցները մեկնել են գոտիներ, որտեղ հավանական է փոթորիկի հիմնական հարվածը:
Հնդկաստանը, նշում է աղբյուրը, էապես բարելավել է իր պատրաստականությունն արտակարգ իրավիճակների նկատմամբ:




























