ԱՄՆ-ում Հելոուինին նվիրված թեմատիկ զոմբի-ատրակցիոնում 18-ամյա տղա է մահացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:

Երիտասարդը զոմբիի դեր է կատարել եւ պետք է հետապնդեր ավտոբուսին: Սակայն տղան ընկել է եւ հայտնվել ավտոբուսի անիվների տակ: Խաղի մասնակիցները սկզբում կարծել են, որ սցենարով է այդպես նախատեսված: Եվ միայն մի քանի րոպե անց, որոնց ընթացքում երիտասարդն անշարժ պառկած է եղել, բոլորը հասկացել են, որ ողբերգություն է տեղի ունեցել եւ ոստիկանություն ու շտապ օգնություն են կանչել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ատրակցիոնը բացվել է մեկ շաբաթ առաջ, իսկ հիմա ժամանակավորապես փակ է: