Թայլանդի հարավում պետական հանրակրթական վեց դպրոց է ոչնչացվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության հաղորդագրությունը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իրավապահ մարմինների վարկածով՝ հրդեհման պատասխանատվությունը կրում են անջատականները, որոնք գործում են Թայլանդի մահմեդական հարավում: Դպրոցական ուսուցիչները, ըստ գործակալության, բազմիցս զինյալների զոհ են դարձել:
Թայլանդի հարավում մի քանի անջատական խմբավորումներ են գործում: Նրանք արդեն մեկ տասնամյակ պատերազմում են կառավարական զորքերի դեմ: Այդ ընթացքում Թայլանդի մի քանի շրջաններում հակամարտության զոհ է դարձել շուրջ 6 հազար մարդ:




























