«Ուրվականների որսորդները 3» ֆիլմում գլխավոր դերում կանայք կլինեն: Այս մասին գրում է «segodnya.ua»-ն՝ վկայակոչելով ֆիլմի ռեժիսոր Փոլ Ֆեյգի Twitter-ի գրառումը:

«Դա պաշտոնական է: Ես կնկարահանեմ նոր «Ուրվականների որսորդներին», իսկ սցենարը կգրի Քեթի Դիփոլդը, եւ այո, ֆիլմում շատ ծիծաղելի կանայք կխաղան: Հենց նրանց եմ ես պատրաստվում հրավիրել»,- գրել է ռեժիսորը:

Ըստ աղբյուրի, նոր ժապավենն առաջին երկու ֆիլմերի շարունակությունը չի լինի:

«Ուրվականների որսորդները» ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1984 թվականին եւ դարձել կինովարձույթի հիթը: Իսկ շարունակությունը նկարահանվել է 1990 թվականին: