Հայտնվել է որդի նոր «Selfmite» տեսակը, որը վարակում է «Android» օպերացիոն համակարգով բջջային սարքավորումները: Այդ մասին գրում է «3Dnews»-ը:

«Selfmite» օրիգինալ մոդիֆիկացիան, ինչպես նշում է աղբյուրը, հայտնաբերվել է 2014թ.-ի հունիսին: Սմարթֆոնում կամ պլանշետում հայտնվելուց հետո ծրագիրը սկսում է SMS-հաղորդագրություններ ուղարկել գտնված կոնտակտներին առաջարկելով ներբեռնել ինչ որ APK (Android Package) ֆայլ: Ընդունելով՝ հասցեատերը վնասակար կոդ է ստանում:

«Selfmite»-ի առաջին տարբերակը, հիշեցնում է աղբյուրը, SMS-ներն ուղարկում էր միայն 20 հեռախոսահամարի: Նոր տարբերակը փորձում է բոլոր կոնտակտներին ուղարկել, ընդ որում շրջափուլերով: Արդյունքում միայն հարյուրավոր վնասված սարքավորումներ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում 150 հազար հաղորդագրություն է ուղարկվել: Եթե տիրոջ սակագնային պլանը չէր նախատեսում անսահմանափակ հաղորդագրություններ, ապա ֆինանսական կորուստը կարող էր զգալի լինել:

Վնասված սարքավորումներ հայտնաբերվել են 16 երկրում, այդ թվում նաեւ Ռուսաստանում: Միեւնույն ժամանակ մեծ չափերի վնաս այն չի կարող հասցնել, քանի որ դրա համար պահանջում է զոհի կողմից անմիջական կիրառում: