Վոլգոգրադում բռնել են տղամարդուն, ով ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս մահացու վրաերթի է ենթարկել երեք կանանց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՆԳՆ գնդապետ Սվետլանա Սմոլյանինովային:
«Հաստատվել է, որ KIA Picanto-ի տերը ձերբակալվածի եւ տեղի բնակչուհու հետ ալկոհոլային ըմպելիքներ են խմել: Այնուհետեւ նրանք վիճել են: Ձերբակալվածը մեքենայի տիրոջ բաճկոնով է եղել, որի գրպանում եղել են մեքենայի բանալիները: Նա եւ կինը նստել են ավտոմեքենան եւ հեռացել»,- նշել է Սմոլյանինովան:
Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը:



























