Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն է դարձել ուկրաինացի մարզիկ Օլեգ Վերնյաեւը: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով Ազգային օլիմպիական կոմիտեին (ԱՕԿ):
«Ուկրաինայի սպորտային մարմնամարզությունը շատ վառ չեմպիոնական պատմություն ունի: Հաճելի է, որ այսօր նույնպես մեր մարզիկները շարունակում են Լարիսա Լատինինայի, Բորիս Շախլինի, Նինա Բոչարովայի, Լիլիա Պոդկոպաեւայի, Վալերի Գոնչարովի եւ ուկրաինացի ականավոր այլ մարմնամարզիկների ավանդույթները: Անկեղծորեն շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնին եւ փոխչեմպիոնին, նրանց մարզիչներին եւ ամբողջ թիմին: Շնորհակալություն, որ փառավորում եք մեր երկիրը»,- նշել է ԱՕԿ ղեկավարը:




























