Տաջիկստանում խանդոտ ամուսինը դանակով սպանել է կնոջը` շուկայի այցելուների աչքի առաջ, գրում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի` միջադեպը տեղի է ունեցել Դուշանբեից 310 կմ հեռավորության վրա: «Նախկինում դատված 27-ամյա Սիրոջիդան Բահրոմովը Ֆարովոն շուկայում խանդից սկսել է ծեծել կնոջը, որից հետո չորս անգամ դանակով հարվածել է նրան», - ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունն է փոխանցում գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ շուկայի այցելուները փորձել են խանգարել Բահրոմովին, սակայն չի հաջողվել: Տղամարդը ձերբակալվել: 23-ամյա կինը մահացել է նախքան շտապօգնության ժամանումը: Բահրոմովը կալանավորվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնակի դաժանությամբ սպանության համար: ‘




























