Եգիպտոսում երեք ավտոբուսների մասնակցությամբ վթարի հետեւանքով մոտ 30 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն՝ Էդֆու քաղաքի մոտ գտնվողն մայրուղու վրա բախվել են երկու ավտոբուսներ, իսկ որոշ ժամանակ անց նրանց է բախվել 3-րդ ավտոբուսը:

Վիրավորվել է 15 մարդ: Նախնական տվյալներով՝ զոհերի եւ տուժածների շարքում չկան օտարերկրյա քաղաքացիներ:

Եգիպտոսը հայտնի է վատ ճանապարհային ենթակառուցվածքներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եգիպտոսում ամեն տարի 12 հազար մարդ վթարի զոհ է դառնում: