Samsung-ը արագության 5 անգամ գերազանցումը ապահովող Wi-Fi տեխնոլոգիա է թողարկել: Այդ մասին գրում է RBK-ն:

Աղբյուրի համաձայն, ընկերությունը նոր տեխնոլոգիայով աշախտող սարքերը վաճառքի կհանի 2015թ. սկզբին:

Նոր տեխնոլոգիան ընդունակ է ապահովել մինչեւ 4,6 Գբիթ/վրկ արագություն, ինչը 5 անգամ գերազանցում է ժամանակակից սպառողական սարքերին առաջարկվող առավելագույն 866 Գբիթ/վրկ արագությանը:

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս առավելագույնս մոտենալ արագության պիկային նշումներին, ուստի փաստացի արագությունը կարող է 10 անգամ գերազանցել ներկային Wi-Fi ցանցերում օգտատերերին հասանելի փաստացի արագությանը: