Հայտնի շանսոնիե Շառլ Ազնավուրին հոկտեմբերի 12-ին հիվանդանոցից դուրս են գրել, գրում է «ՌՒԱ Նովոստին»:
Ժնեւում հայտնի երգչի համերգի անցկացման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:
«Ազնավուրը Լոզանի հոսպիտալը լքել է կիրակի: Ինչ վերաբերում է Ժնեւի համերգին, ապա դրա մասին հայտնի կդառնա միայն երկու-երեք օր անց», - գործակալությունը մեջբերում է համերգների կազմակերպիչ Opus One շվեյցարական ընկերության մամուլ ծառայությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել էր Ժնեւի կլինիկաներից մեկում:





























