Vertu ընկերությունը մոտ 16 հազար դոլար արժողությամբ ռեկորդային թանկ Vertu for Bentley սմարթֆոն է թողարկել: Այդ մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր սմարթֆոնը մշակվել է Bentley անգլիական ավտոարտադրողի հետ համատեղ: Սմարթֆոնի կմախքը տիտանից է, իսկ էկրանը ծածկված է շափյուղե ապակիով, որը ամրությամբ մոտ է ալմաստին: Նոր սմարթֆոնի դիզայնը ներառում է նաեւ ավտոմոբիլային հայտնի ընկերության լոգոտիպը: Հավաքածուի մեջ մտնում է նաեւ շիկակարմիր նրբերանգի հորթի կաշվից պատրաստած ծածկաշապիկը:

Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 4.7 դյույմ է, ունի Full HD հնարավորություն, հագեցած է 13 մեգապիքսելանոց տեսախցիկով, ինչպես նաեւ առաջամասային տեսախցիկով: Որպես պրոցեսոր ընտրվել են ամենաարագ Qualcomm չիպերը՝ քառատոմ Snapdragon 801՝ 2,3 գՀց հաճախականությամբ, սարքն ունի 64 Գբայթ ներքին հիշողություն եւ Qi տանդարտի անլար լիցքավորման հնարավորություն: