Կատուների սիրահարների համար Tag A Cat անվանումով նոր հավելված է ստեղծվել, գրում է Gazeta.ru-ն:
Ծրագիրը նման է «կատվային Tinder»-ին, որին «բոլորը գաղտնի սպասում էին»:
Tag A Cat հավելվածը օգտատիրոջը թույլ կտա կատուների սիրահարների օնլայն-ֆորումում կիսվել իր ընտանի կենդանու լուսանկարներով եւ հետեւել մյուսների կատուներին: Այս հավելվածում արդեն իրենց հաշիվներն ունեն հայտնի Բարկացած կատվիկը եւ ոճաբան Կառլ Լագերֆելդի Շուպետ անունով կատուն:
Հավելվածը առաջարկում է պարզ ինտերֆեյս, որը թույլ կտա օգտատերերին նոր կատվային լուսանկարներով սեփական լրահոս ստեղծել: Ծրագիրը անվճար է եւ հասանելի App Store-ում:




























