Բնակարանում էլեկտրոնային ծխախոտի պայթյունի պատճառով 48-ամյա տղամարդը գրեթե կորցրել է ոտքերը: Տուժածի բուժող բժիշկները տղամարդու վնասվածքները համեմատել են նռնակի պայթյունի հետեւանքով առաջացած խեղման հետ:
Մեծ Մանչեսթեր կոմսության բրիտանական Ուիգան քաղաքի 48-ամյա բնակիչը առողջությունը բարելավելու հույսով անցել է էլեկտրոնային ծխախոտներին եւ մահացու վտանգի ենթարկվել:
Ծխելու ժամանակ սարքը պայթել է, ինչի հետեւանքով Դեւիդ Ասպինալը ստորին վերջույթներում լուրջ վերքեր է ստացել, հաղորդում է Mail Online-ը:
«Ես այն (էլեկտրոնային ծխախոտը) ձեռքումս էի պահել, երբ սկսեց շիկանալ եւ այրել ձեռքս, - հիշում է բրիտանացին: - Ես վախեցա, նետեցի գետին, եւ հենց այդ պահին սարքը պայթեց: Այն կարող էր պայթեցնել իմ գլուխը»:
Չնայած ստացված վերքերի արյունահոսության՝ Դեւիդին հաջողվել է կանչել հարեւանին, ով վերջինիս առաջին օգնություն է ցույց տվել եւ բժիշկ կանչել, գրում է FedPost.ru
48-ամյա տուժածի բուժող բժիշկները տղամարդու վնասվածքները համեմատել են նռնակի պայթյունի հետեւանքով առաջացած խեղումների հետ:
Այժմ առողջական խնդիրների պատճառով ծխախոտից հրաժարված բրիտանացին կրկին վերադարձել է ծխելու ավանդական եղանակին:





























