Մեծ Բրիտանիայի Լանքաշիր կոմսության Դարվեն քաղաքի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել եւ կալանավորել կողոպտիչին ԴՆԹ անալիզի շնորհիվ, որը հայտնաբերվել է փափուկ խաղալիք արջուկի ներսում: Հետագայում պարզվել է, որ հանցագործը խաղալիքն օգտագործել է որպես սիրուհի:
38-ամյա Փոլ Մաունթանը կալանավորվել է գողության համար այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա ԴՆԹ-ի հետքերն է գտել փափուկ խաղալիքի ներսում, հաղորդում է Metro-ն:
Դատախազ Դոմինիկը հայտնել է, որ Դարվենի բնակչուհին ոստիկանությանը հայտնել է, որ իրեն պատկանող ոչ մեծ տարածքից գողություն է կատարվել: Կինը պատմել է, որ այդ տարածքում պահվող իրերը դես ու դեն էին նետված, այդ թվում, գտել է փափուկ խաղալիք արջուկի կտորներից:
Դա հետաքրքրել է քննիչներին, եւ նրանք իրենց հետ տարել են խաղալիքը: Անալիզը ցույց է տվել, որ իրավապահների հետաքրքրությունը տեղին է եղել. նրանք խաղալիքի ներսում հանցագործի ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել, հաղորդում է Daily Mail-ը:
Ձերբակալված 38-ամյա Փոլ Մաունթանը սկզբում հերքել է իր մասնակցությունը գողությանը, բայց լսելով ԴՆԹ անալիզի արդյունքների մասին, խոստովանել է մեղքը: Դատարանում տղամարդը հայտարարել է, որ տեսնելով խաղալիքը չի կարողացել դիմանալ գայթակղությանը: Իսկ իր տարօրինակ գործողությունները արդարացնելու համար, ամբաստանյալը հավելել է, որ հանցագործությունը կատարելիս թմրամիջոցի ազդեցության տակ է եղել, հաղորդում է FedPost.ru-ն:




























