Բոսթոնում հոկտեմբերի 13-ին օդանավի վայրէջքից հետո «գրիպի նման ախտանիշներով» հինգ ուղեւորի են իջեցրել, հայտնում է «The Independent»-ը:

ԱՄՆ առողջապահության ներկայացուցիչները հայտարարել են, որ Էբոլայի համաճարակ հայտանաբերելու հավանականությունը  «խիստ ցածր է»:

Դուբայի Emirates 237 չվերթի ուղեւորներին խնդրել են օդանավում մնալ, շտապօգնության մեքենաները շրջապատել են օդանավը, եւ  փրկարարական ծառայությունները դուրս են բերել հիվանդներին: Թեեւ հինգից ոչ մեկը վերջերս էբոլայով համակված Արեւմտյան Աֆրիկայում չէր եղել, այդ քայլին դիմել են  «զգուշությունից ելնելով»: