Այս տարիներին գիտնականները  18-65 տարեկան 18 հազար անգլիացիների շրջանում կյանքից բավարվածության, ընտանեկան դրության, սթրեսի ենթարկվելու եւ այլ գործոնների մասին հարցումներ են կատարել:

Պարզվել է, որ առավել երջանիկ են իրենց զգում այն մարդիկ, ովքեր դադարել են օգտվել ավտոմեքենաներից եւ աշխտանքի են գնում ոտքով կամ հեծանիվով:

«Մեզ նաեւ զարմացրել է, որ մարդիկ իրենց առավել երջանիկ են զգում, երբ ճանապարհորդում են հասարակական տրանսպորտով, քան ավտոմեքենայից օգտվելիս: Մենք ենթադրում էինք, որ հասարակական տրանսպորտի անկայուն աշխատանքը որոշիչ բացասական գործոն կլիներ, սակայն հարցման շատ մասնակիցներ պնդում էին, որ հասարակական տրանսպորտով երթեւեկությունը նրանց հանգստանալու, կարդալու եւ ընկերների հետ շփվելու հնարավորություն է տալիս», - պատմել են Արեւելյան Անգլիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի աշխատակիցները, փոխանցում է «Աիֆ»-ը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մարդկանց ինքնազգացողության համար կարեւոր դեր է կատարում մեքենայում անցկացված ժամանակը: Որքան շատ ժամանակ  են մարդիկ ծախսում ավտոմեքենայով տեղաշարժվելու համար, այնքան պակաս երջանիկ են իրենց զգում: