Սպանված ֆրանսիացի զինվորի ննջասենյակը Առաջին աշխարհամարտի ժամանակներից ի վեր՝ 96 տարի շարունակ, անձեռնմխելի եղել, հաղորդում է «Mirror»-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ 22-ամյա Յուբեր Ռոշրոյի ծնողները որոշել են պահպանել որդու սենյակը այն տեսքով, ինչպիսին եղել նախքան նրա ճակատ մեկնելը: Այդ ժամանակվանից ի վեր ֆրանսիական Բելաբր գյուղի ննջասենյակը վերածվել էր 1918թ. Ֆլանդրիայի դաշտերում զոհված զինվորի տխուր հիշողության: Երբ 1936թ. զինվորի ծնողները վաճառել են տունը, նրանք գնորդի հետ պայմանավորվել են, որ ննջասենյակը դեռ 500 տարի նույն տեսքով կմնա:
Տան ներկայիս սեփականատել Դանիել Բաբրը նշել է, որ եթե անգամ տունը կրկին վաճառվի, ապա կտրվի միայն նրան, ով կհարգի Յուբեր Ռոշրոյի հիշատակը եւ կպահպանի փոքրիկ թանգարանի վերածված սենյակը:
Յուբեր Ռոշրոն Ֆրանսիայի հարավ-արեւմտյան Լիբուրն քաղաքում տեղակայված 15-րդ հեծյալ գնդի կրտսեր լեյտենանտ է եղել: Մարտի դաշտում ցուցաբերած բացառիկ խիզախության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչով»:
Ռոշրոն Արեւմտյան ճակատում դաժան բախումների ժամանակ ընկած 580 հազար զինվորներից մեկն է:
.jpg)




























