Մալայզիական Boeing 777-ի զոհված ուղեւորների բեռը փորձաքննության նպատակով ուղարկվել են Խարկով: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Խարկովի մարզային վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Զոհված ուղեւորների անձնական իրերը ուղարկվել են Խարկովի մարզ: Խարկով ժամանած հոլանդացի փորձագետներն արդեն աշխատում են Մալիշեւի անվան գործարանի տարածքում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմերմանսին հայտարարել էր, որ Դոնբասում վթարի էր ենթարկված Մալայզիական ավիաուղիների օդանավի ուղեւորներից մեկը հայտնաբերվել է թթվածնային դիմակով:

Հնդկական օվկիանոսում հոկտեմբերի 6-ին վերսկսել են «Malaysia Airlines»- ի անհետացած «Boeing 777»-ի որոնումները: