Նեպալի լեռներում սաստիկ բուքի հետեւանքով չորս զբոսաշրջիկ մահացել են, 14 հոգու հաջողվել է փրկել: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին: Աղբյուրը նշում է, որ մահացած զբոսաշրջիկներից երկուսը լեհ էին, մեկն իսրայելցի եւ մեկը նեպալցի:
Ուժեղ ձյունը եւ բուքը սկսվել են Հիմալայներում՝ Կատմանդուից 200 կմ հյուսիս-արեւմուտք: Նեպալում վատ եղանակը պայմանավորված է «Հադհադ» ցիկլոնով, որը Հնդկաստանի արեւելյան ափ էր հասել մի քանի օր առաջ: Այժմ Նեպալում զբոսաշրջիկների հոսքի թեժ շրջանն է:




























