Բառնաուլում 5,7 կգ կշռող մանկիկ է լույս աշխարհ եկել, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելվ ծննդատան գլխավոր բժիշկ Լյուդմիլա Անանինին:

 «Նման քաշով երեխաներ հազվադեպ են հանդիպում, ծննդատանը իմ աշխատելուց ի վեր ոչ մի նման դեպք չի գրանցվել», - պարբերականին հայտնել է ծննդատան գլխավոր բժիշկը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղայի հասակը 63 սմ է:

Նորածինը լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: Այժմ մոր եւ մանկիկի ինքնազգացողությունը բավարար է: