Պերմից ամուսնական զույգը իր նորածին որդուն կնքել է Մթության իշխանի՝ Լյուցիֆերի անունով, հայնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՔԿԱԳ-ի Կիրովի բաժանմունքի պետին, որտեղ եւ գրանցվել է երեխան:

Աղբյուրի համաձայն, ՔԿԱԳ-ի աշխատակիցները փորձել են տարհամոզել ծնողներին, սակայն ամուսինները պնդել են իրենց որոշումը:

«Մենք նրանց հետ զրուցել ենք, պնդել, որ երեխան նման անունով իրենց հարմարավետ չի զգա ժամանակակից հասարակությունում, սակայն ծնողները անդրդվելի էին: Բացի այդ նման անունով երեխայի գրանցումը արգելելու համար մենք ոչ մի օրինական հիմնավորում չունենք», հեռուստաալիքը մեջբերում է ՔԿԱԳ-ի աշխատակցին:

Ռուսական օրենսդրության համաձայն, մինչեւ չափահաս դառնալը, երեխան կարող է իր անունը փոխել միայն երկու ծնողների համաձայնությամբ, իսկ չափահաս դառնալուց հետո՝ ինքնուրույն: