Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ապրանքների տարանցումը արգելների չի բախվի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանից դեպի Ռուսաստան եւ ԵՏՄ-ի այլ երկրներ ապրանքների տարանցման կարգը կգործի ճիշտ այնպես, ինչպես եւ հիմա է: «Սա սովորական իրական հիմունքներով սովորական տարանցում է», - հստակեցրեց Ճշմարիտյանը:
Պետպաշտոնյան հայտնեց, որ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության հետ ապրանքների տեղաշարժման ցանկացած հնարավոր հարցերի կարգավորման ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նախարարը հավաստիացրեց, որ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնությունները ուժի մեջ կմնան, քանի որ ստորագրվել են նախքան ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը: Այսպիսով, մտավախությունը, որ այդ երկրների առեւտուրը վերջիններիս եվրոպական կողմնորոշման պատճառով կբարդանան, անհիմն են: «Եվ Վրաստանից, եւ Ուկրաինայից ապրանքները, ինչպես եւ նախկինում, կներմուծվեն զրոյական մաքսադրույքով. հարկը գանձվում է ծագման, այլ ոչ թե արտահանման երկրում», - եզրափակեց Ճշմարիտյանը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին, Մինսկում՝ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին:




























