Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական պետպաշտոնյաները կարծում են, որ եթե մի քանի անգամ ինչ-որ անիրական գաղափարներ բարձրաձայնեն, ապա դրանք ավելի համոզիչ կդառնան: Այդ մասին հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, որ Բաքուն պատրաստ է սկսել Մեծ խաղաղ համաձայնության աշխատանքները:
«Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմաթիվ անգամներ հավաստիացրել են, որ սկզբում պետք է ավարտին հասցնել խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցումը, եւ միայն հետ հնարավոր կլինի անցնել համաձայնության մշակմանը», - նշեց Տիգրան Բալայանը:




























