Google-ը նոր սերնդի Nexus 6 սմարթֆոն եւ Nexus 9 պլանշետ է ցուցադրել՝ 8,9 դյույմ էկրանով, գրում է dni.ru-ն:
Ընկերությունը, ըստ աղբյուրի, նաեւ Nexus Player մեդիանվագարկիչ է ցուցադրել, որն աշխատում է Android TV-ով:
Motorola-ի արտադրած վեց դյույմանոց էկրանով Nexus 6-ի էկրանի թողունակությունը 2560 է՝ 1440 կետով, ունի 13 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ, ստերեոդինամիկներ եւ ալյումինե կորպուս:
Ուժակուտակիչը եւ լիցքավորման սարքը ապահովում են մարտկոցի վեցժամյա աշխատանք՝ 15 րոպե լիցքավորելուց հետո: Սմարթֆոնը հոկտեմբերի 29-ից հնարավոր է պատվիրել առցանց, իսկ ձեռք բերել՝ նոյեմբերին: Դրա արժեքը կազմում է 649 դոլար 32 գբ հիշողության քարտի դեպքում եւ 699 դոլար՝ 64 գբ դեպքում:
HTC-ի հետ համատեղ ստեղծված 9 դյույմանոց էկրանով Nexus 9 պլանշետն ունի նաեւ ալյումինե վահանակներ, սակայն էկրանը 2048x1536 թողունակությամբ է: Սարքն օգտագործում է Nvidia-ի 64 բիթանոց K1 պրոցեսոր: Նոր պլանշետի նախնական պատվերներն ընդունվում են հոկտեմբերի 17-ից, նորույթը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 3-ից: Ամերիկյան շուկայում սարքի գինը կտատանվի 399-599 դոլարի սահմաններում եւ կախված կլինի հիշողության ծավալից (16-32 գբ),ինչպես նաեւ LTE-ցանցերի առկայությունից:
Աղբյուրը նշում է, որ Apple-ը եւս կցուցադրի նոր սերնդի iPad պլանշետներ, որոնք նման սարքերի շուկայում առաջատարն են:




























